 |
|
 |
| |
|
| |
Aboghdjovin hamamit em nakhord groghi het, shat sovetakan votji bank eq. Theev aprum em dzer masntjyughi shenqum, baytc es hrajarvel em dzer tsarazuthzunneritc. Mnaq barov ...
|
|
|
|
| |
Առայժմ ձեր գրանցմանը արձագանք չկա, եթե ձեր գրանցումը իր բովանդակությամբ պահանջում է պատասխան, ապա դա կկատարվի երեք աշխատանքային օրվա ընթացքում
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Այսօր Աբովյանի մասնաճյուղում կոնտակտ համակարգով պետք է գումար ստանայի։ Որպես ֆիզիկական անձ սայտում գրված է որ մինչև 16.45 կարող եմ սպասարկվել։ Խնդրեցի որ գումարս տան, բայց անդրդվելի էին ։ Պետք է 2 օր սպասեմ։ Ասեցին մենք արդեն ելքերը 15.30 փակել ենք։ Իսկ ես արդեն պատրաստվում էի ավանդային հաշիվ բացել Ձեզ մոտ։ Ինչու եք անհավաստի տվյալներ տալիս կայքում։ Եթե մասնաճյուղերում հատուկ ժամեր կան սպասարկման, ապա հատուկ նշում արեք։ Ձեր կենտրոնական համարով էլ ժամը 16:20 ոչ մեկ չի պատասխանում որ մի հարցի պատասխանի։ Շատ տխուր եմ ու դժգոհ։
|
|
|
|
| |
Հարգելի' Գևորգ,
Ինտերնետ կայքում նշված սպասարկման ժամերը հավաստի են, սակայն կան ծառայություններ, որոնց գծով կիրառվող ժամային սահմանափակումը կախված չէ բանկից: Contact դրամական փոխանցումների համակարգը Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում սպասարկվում է մինչև ժամը 16:00-ը: Մենք հաշվի կառնենք Ձեր դիտողությունը և առաջիկայում ինտերնետ կայքի ենթաբաժիններում կտեղադրենք սպասարկման ժամերը` ըստ ծառայությունների:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Արդյոք Ձեռ բանկը ունի աշխատանքային պրակտիկայի (internship) ծրագրեր։
Նախապես շնորհակալություն
|
|
|
|
| |
Արդշինիվեստբանկ ՓԲԸ համակարգում որպես աշխատանքային պրակտիկայի ծրագիր կիրառվում է հետևյալ մոտեցումը:
Որոշակի թափուր աշխատատեղեր համալրելու նպատակով նախօրոք հայտարարված մրցույթով աշխատանքի են ընդունվում համապատասխան մասնագիտական կրթությամբ երիտասարդներ, որպես փորձնակ:
Որոշ ժամանակահատված փորձաշրջան անցնելուց, աշխատանքային հմտություններ և փորձ ձեռք բերելուց հետո հանձնում են կոնկրետ պաշտոնում աշխատելու համար ատեստավորման քննություն և դրական արդյունք ապահովելու դեպքում, ընդունվում համակարգ հիմնական աշխատանքի:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Բարև Ձեզ:
Փոխվել է իմ բջջային հեռախոսահամարը:
Խնդրում եմ Ձեզ իմ տվյալների բազայում կատարել փոփոխությունը: Իմ նոր համարն է` 055604447:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով Ձեր քարտապան Արմեն Իսահակյան:
|
|
|
|
| |
Հարգելի’ Արմեն,
Ձեր ներկայացրած անձնական տվյալները բավարար չեն Ձեր տվյալների բազայում փոփոխություններ կատարելու համար, ուստի խնդրում ենք Ձեզ այցելեք Բանկ/ք.Երևան, Գ.Լուսավորիչ 13/, կամ զանգահարել 59-04-72, 59-04-64, 58-47-72 հեռախոսահամարներով:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Ես հանդիսանում եմ Ձեր բանկի քարտապան արդեն բավականին երկար ժամանակ և ցանկանում եմ անպայման հայտնել իմ խորին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ Ձեր քարտային բաժնի աշխատակիցներին լավագույն սպասարկման համար: Կարծում եմ, որ այս էջը նախատեսված չէ միայն բացասական կարծիքնրեի համար, ժամանակ առ ժամանակ պետք է գնահատել նաև բանկի աշխատակիցների աշխատանքը:
|
|
|
|
| |
Առայժմ ձեր գրանցմանը արձագանք չկա, եթե ձեր գրանցումը իր բովանդակությամբ պահանջում է պատասխան, ապա դա կկատարվի երեք աշխատանքային օրվա ընթացքում
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Ցավում եմ, բայց ես այդպես էլ չստացա իմ 2րդ հարցիս պատասխանը.
2. Արդյոք հնարավոր է տեղեկացնել կլիենտին, երբ բանկը պահումներ է կատարում քարտից նշելով պահման իմաստը կամ առիթը
---
Ինչ վերաբերում է ձեր պատասխանին առ այն, որ - "Ձեր քարտային հաշվից 3.16 ԱՄՆ դոլար ուղղվել է Ձեր անվամբ բացված Arca Classic քարտի հաշվում ձևավորված գերածախսի և դրա դիմաց հաշվարկված տույժի մարմանը", ապա առավել ծիծաղելի պատասխան դժվար թե հնարավոր լինել գտնել. Իմ Մաստերքարդ քարտից գանձվում է մեկ այլ քարտի "գերծախս կամ տույժ", այդ այն դեպքում, որ այդ քարտը վերջացել /expired/ 3-4 տարի առաջ. Առավել հետաքրքրաշարժն այն է, որ քարտը վերջացել է դրական մնացորդով, որի պատճառով էլ ես մի քանի անգամ դիմել եմ բանկ - պարզելու ինչ գումար կար մնացորդում. Վերջին անգամ դա եղել է 1 ամիս առաջ. 20 րոպե սպասելուց հետո ինձ ներկայացվեց մի քանի թերթից կազմված մեկ բալանս, բայց ավաղ ուրիշ քարտապանի բալանս. Եվս 20 րոպե սպասելուց հետո ինձ պատասխանեցին, որ քարտը այնքան շուտ է սպառվել, որ ոչ մի տվյալ չի պահպանվել, բայց ինձ հավաստիացնում են, որ մնացորդը զրոյական է եղել. Իմանալով, որ խոսքը փոքր գումարի մասին է - ուղղակի «մոռացա» դրա մասին. Իսկ հիմա պարզվում է, որ 3-4 տարի հետո բանկը չգիտես ինչու հիշել է այդ քարտի մասին, գերծախս է հաշվարկել, տույժ նշանակել, եվ առանց զգուշացման 3-4 տարի անց իմ մյուս քարտից պահում արել. Ներեցեք ես ձեր բանկում մի քանի ընթացիկ եվ ավանդային հաշիվներ ունեմ, որոնց չեմ կարող հետեւել օնլայն. Իսկ ա
|
|
|
|
| |
Հարգելի’ Լուսինե,
Ձեր կողմից ներկայացված խնդիրն եղել է տեխնիկական բնույթի, որն ստացել է իր լուծումը Ձեզ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից անմիջապես հետո:
Ինչ վերաբերվում է քարտային հաշվի շարժի վերահսկմանը, ապա Դուք կարող եք տեղեկություն ստանալ Ձեր քարտային հաշվի շարժի մասին, և’ SMS հաղորդագրությունների միջոցով /յուրաքանչյուրի արժեքը 40 ՀՀ դրամ/, և’ այցելելով Բանկի ecard.ashib.am ինտերնետային կայք/անվճար/, որտեղ կարող եք գտնել Ձեր քարտային հաշվի քաղվածքը և չհաշվանցված /ընթացիկ/ գործարքները:
Շնորակալություն համաործակցության համար:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Խնդիրը վերջապես ստացավ իր հանգուցալուծումը շնորհիվ Մ. Դեմիրխանյանի և Ն. Բալայանի: Թեև խիստ զայրացած էի կարծիք գրելու պահին, այժմ պետք է շնորհակալությունս հայտնեմ օպերատիվության համար: Վստահ եմ որ ութ տարի հաճախորդ լինելով սա վեջին և եզակի խնդիրս է:
Հարգանքներով,
Բագրատ
|
|
|
|
| |
Առայժմ ձեր գրանցմանը արձագանք չկա, եթե ձեր գրանցումը իր բովանդակությամբ պահանջում է պատասխան, ապա դա կկատարվի երեք աշխատանքային օրվա ընթացքում
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Ամենաանպատասխանատու ֆինանսական հաստատությունը Հայաստանում, քանի որ
ա. զանգերի ընդունման կենտրոնը միշտ զբաղված է
բ. էլ. փոստին պատասխանում են մի քանի օրից
գ. սեփական սխալները չեն կարողանում շտկել անգամ մեկ ամսվա ընթացքում և մի շարք այլ անհասկանալի որակներ, որոնք անգամ այսօրվա գյուղապետարաններին հատուկ չեն:
Մի խոսքով սեպտեմբերից դադարեցնում եմ համագործակցությունս ...
|
|
|
|
| |
Առայժմ ձեր գրանցմանը արձագանք չկա, եթե ձեր գրանցումը իր բովանդակությամբ պահանջում է պատասխան, ապա դա կկատարվի երեք աշխատանքային օրվա ընթացքում
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
Հարգելի ԱՇԻԲ,
Խնդրում եմ պատասխանեք 3 հարցի.
1/ Արդյոք հնարավոր է email-ով կապ հաստատել քարտային բաժնի հետ եվ պարզաբանումներ ստանալ /վերջին անգամ հեռախոսային կոնտակտով ստիպված եղա վատնել 2 օր զանգերի վրա/
2/ Արդյոք հնարավոր է տեղեկացնել կլիենտին, երբ բանկը պահումներ է կատարում քարտից նշելով պահման իմաստը կամ առիթը /խոսքը չի գնում վճարումների կամ կանխիկացման մասին, այլ բանկի կողմից պահումների հավաքական Commission անվանմամբ/. Արդեն որերորդ անգամն է, երբ գալով բանկ ընթացիկ հաշիվից փոխանցում եմ անում քարտային վրա /որոշակի գնում կատարելու համար/, եվ միայն մի քանի օր անց իմանում, որ փոխանցումից անմիջապես հետո ինձնից գումար է պահվել, կարծես թե դա հնարավոր չէր անել մինչ փոխանցումը /հաշիվը երբեք 0-ական չի լինում/. Վերջին անգամ բանկը որոշեց ինձնից պահել 3.16 USD Commission անվանումով եվ հետեւյալ նկարագրությամբ - 06/08/2010 10080514875711 /. Հետաքրքիր է ինչ նպատակով կարող է ինձնից գանձվել 3.16 USD, երբ տարեկան սպասարկման վճարն մի քանի անգամ մեծ է. Այդ դեպքում ի՞նչ.
3. Արդյոք հնարավոր է քարտի վերաթողարկումն անել 10-15 օր շուտ, քանց expiration date-ն է /ինչպես շատ երկրներում է կատարվում/, որպեսզի քարտի թարմացումը կատարվի առանց դադարների. Բացատրեմ ինչ նկատի ունեմ. Քարտերը մենք ստիպված ենք լինում գրանցել տարբեր համակարգերում /օր. PayPal/. Նման համակարգերը արդեն 1-2 ամիս առաջ ստիպում են թարմացնել քարտը, նոր քարտի վերիֆիկացիան ինքնին մի քանի օր է տեւում, հետեւաբար հաճախորդը ստիպված է լինում
|
|
|
|
| |
Հարգելի’ Լուսինե Կարապետյան,
1. Քարտային բաժնի հետ կարող եք կապնվել card@ashib.am և cardcredit@ashib.am էլեկտրոնային հասցեներով,
2. Ձեր քարտային հաշվից 3.16 ԱՄՆ դոլար ուղղվել է Ձեր անվամբ բացված Arca Classic քարտի հաշվում ձևավորված գերածախսի և դրա դիմաց հաշվարկված տույժի մարմանը,
3. Քարտի վերաթողարկումը ժամկետից շուտ հնարավոր է Ձեր գրավոր դիմումի առկայության դեպքում:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք Ձեզ այցելել բանկ /ք. Երևան, Գ. Լուսավորիչ 13/, կամ զանգահարել 59-04-72, 59-04-64, 58-47-72 հեռախոսահամարներով:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
| |
|
| |
TIRAPETUM EM INTERNETI CRAGRAVORMAN KTML ADOBE DREAMWEAVER CS5 EV FOTOSHOP CS5 EXTENDED
PNTRUM EM KAMAPATASXANASHXATANQ DZER SAYTUM
|
|
|
|
| |
Հարգելի’ Տիգրան,
Ներկայումս մեզ մոտ հայտարարված են մրցույթներ Հաշվապահական հաշվառման դեպարտամենտի հաշվետվությունների և վճարահաշվարկային գործառնությունների վարչության հաշվետվությունների բաժնում մասնագետի, "Արտաշատ" մասնաճյուղի հաշվապահության մասնագետի , "Տավուշ" մասնաճյուղում Հաշվապահության և "Թալին" մասնաճյուղում վարկային բաժնի փորձնակների ընդունման համար:
“Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ում առկա և հետագա թափուր աշխատատեղերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք պարբերաբար այցելել մեր ինտերնետային կայքի Հայտարարություններ բաժին:
|
|
|
|
|
|
 |
|
 |
|
|