ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ | Նորություններ
ԱԿՑԻԱ MONEYGRAM ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ակցիան կանցկացվի Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում 2010թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ՀՀ-ում ուղարկում կամ ստանում են գումար MONEYGRAM դրամական փոխանցումների համակարգի միջոցով` ստանալով շահող քարտեր: Շահող քարտը կարող է պարունակել ակնթարթային մրցանակ (մանրամասն պայմաններ): Յուրաքանչյուր ոք, ով ստանում է շահող քարտ, կարող է մասնակցել ամսական խաղարկությանը` լրացնելով քարտը ինչպես պահանջվում է և ներկայացնելով այն մասնաճյուղ, որտեղից նա ստացել է շահող քարտը: Ամսական խաղարկությունը տեղի կունենա հետևյալ օրերին` 2010թ. հոկտեմբերի 11-ին, 2010թ. նոյեմբերի 10-ին, 2010թ. դեկտեմբերի 10-ին և 2011թ. հունվարի 10-ին: Միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ակցիայի կազմակերպչի Թեժ Գիծ` (010) 21-03-01 կամ Արդշինինվեստբանկի հետևյալ հեռախոսահամարով`(010) 59-05-66:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է CITIBANK-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ` ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Արդշինինվեստբանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 99 տոկոսը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. §Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր Հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր Բանկերի նկատմամբ: Ի դեպ, սա արդեն երկրորդ նմանատիպ մրցանակն է: Արդշինինվեստբանկը 2006թ. նույնպես արժանացել է Citibank-ի հատուկ մրցանակին` Citibank ուղղված դոլարային վճարումների համար: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի ·ործընկեր իր բոլոր հաճախորդների համար¦:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ վերանորոգված և բարեկարգված §Արմավիր¦ մասնաճյուղի նոր հասցեում վերաբացման հանդիսավոր արարողությունը` Բանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում: Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է շարունակել իր հաճախորդներին մատուցել արագ և հուսալի բանկային ծառայություններ:
Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշում է. §Արդշինինվեստբանկի¦ բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում և թե' մարզերում, միանման պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: §Արմավիր¦ մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվել մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Բանկն իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական և ֆինանսական կայուն զարգացմանը¦:
ՎԱՐԿԵՐ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Այսուհետ Արդշինինվեստբանկի` անշարժ գույքի ապահովվածությամբ տրամադրվող վարկերը հասանելի են նաև ֆիզիկական անձանց համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով` նվազագույնը 1 մլն. դրամ, առավելագույնը` 10 մլն. դրամ սահմանաչափով, առավելագույնը 24 ամիս ժամկետով, 22% տարեկան տոկոսադրույքով:
Նվազել են նաև անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները. ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար վարկերի տոկոսադրույքն այժմ կազմում է 19%, Եվրոյով տրամադրվող վարկերի համար` 17%:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել վարկային գործառնություններ էջը:
ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ
Ներկայացնում ենք նոր վարկատեսակ` նախատեսված ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի համար, որը տրամադրվում է անշարժ գույքի գրավի դիմաց: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` 22% տարեկան տոկոսադրույքով, Եվրոյով` 20% տարեկան տոկոսադրույքով և առավելագույնը 36 ամիս մարման ժամկետով: Մանրամասների համար կարող եք այցելել վարկային գործառնություններ էջը:
2009թ. ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ
2009թ. Արդշինինվեստբանկի "Լավագույն կառավարիչ" ճանաչված "Էջմիածին" մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանին Վարչության նիստի ընթացքում, հանդիսավոր պայմաններում, հանձնվեց մրցանակային գավաթ, պատվոգիր և դրամական պարգև: Հատկանշական է, որ 2009թ. ճգնաժամային տարում "Էջմիածին" մասնաճյուղն ապահովել է ավելի քան 90 մլն ՀՀ դրամի շահույթ:
Խրախուսական նման միջոցառումը ապացուցում է, որ Բանկում կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Գավաթը լինելու է փոխանցիկ և յուրաքանչյու տարի այն տրվելու է լավագույն ցուցանիշներ ունեցող մասնաճյուղի կառավարչին:
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ GLOBAL TRADE FINANCE PROGRAM ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՄԵԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ
Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպարացիա) 2010թ. հունիսի 9-ին, Արդշինինվեստբանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների և փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար: Սեմինարն ուղղված է լինելու միջազգային բիզնեսի վարման ընթացքում առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ հաճախորդների կարիքների բացահայտմանը, ինչպես նաև միջազգային բիզնեսի վարման ընթացքում հնարավոր ռիսկերին և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացներին: Բանկի աշխատակիցներին կներկայացվի IFC-ի "Առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագիրը": Սեմինարի, նրանց համար նախատեսված հատվածում, կներկայացվի խաչաձև վաճառքի միջոցով շուկայում բանկի մասնաբաժնի ընդլայնման, հաճախորդների հետ կայուն փոխհարաբերությունների հաստատման և թղթակից բանկերի հետ փոխհարաբերությունների կարևորության բարձրացման ուղղությունները: Սեմինարի երկրորդ հատվածում, Արդշինինվեստբանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին կներկայացվեն միջազգային բիզնեսի վարման հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների և դրանց խառը կիրառման առավելությունների վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև առևտրի ֆինանսավորման գործիքների գնագոյացման բաղադրիչներին: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը և նրանց փորձի կիրառումը մեր բանկում, կօգնի թե մեր աշխատակիցներին և թե բանկի բոլոր հաճախորդներին, լավագույնս օգտվել միջազգային առևտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից և դառնալ հուսալի բիզնես-պարտնյորներ արտերկրի մեր գործընկերների համար":
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Արդշինինվեստբանկը Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կ ենտրոնի 2010թ. հունիսի 2-ին կազմակերպած "Լավագույնը երեխաներին" տոնական միջոցառմանը մասնակցել է հիմնադրամին նվիրաբերելով գունագեղ մանկական նվերներ: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցած տոնավաճառ-ակցիայի ընթացքում Արդշինինվեստբանկի լոգոյով մանկական գնդակները և մարզական գլխարկները վաճառվել են հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչների` երգչուհի Նադեժդա Սարգսյանի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, երգահան Արա Գևորգյանի և այլոց կողմից, իսկ հավաքված գումարը տրամադրվել է Կենտրոնին` երեխաներին աջակցելու նպատակներով բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար: Արդշինինվեստբանկը հանդիսանում է Երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խմբի անդամ և պարբերաբար մասնակցում է հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական միջոցառումներին` նվիրատվությունների միջոցով իր աջակցությունը բերելով դժվարին կացության մեջ հայտնված բազմաթիվ երեխաների:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ "ՄԱՆԿԱԿԱՆ" ԱՎԱՆԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՈՎ
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ Արդշինինվեստբանկը, մանուկների համար "Մանկական" ավանդ ներդրողներին առաջարկում է տոնական բարձր տոկոսադրույքներ: ՀՀ դրամով ավանդները կընդունվեն 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն և ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն: Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. "Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար: Մասնակցելով տոնական այս ակցիային` մեր համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր":
ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Արդշինինվեստբանկը, վերանայելով ներգրավվող ավանդների պայմանները, երկարաձգել է ստանդարտ ավանդատեսակների առավելագույն ժամկետները 365 օրից մինչև 550 օրվա: Ընդառաջ գնալով հաճախորդների առաջարկներին, վերականգնվել է նաև նախկինում գործող "Դրամային" ավանդը, որն հնարավորություն է տալիս ներդնել Ձեր դրամային միջոցները 365 օրով, 11% տարեկան սկզբնական տոկոսադրույքով, որը յուրաքանչյուր 90-րդ օրը կավելանա 1%-ով: Ավանդը կամ դրա մի մասը 180 օր հետո ետ պահանջելու դեպքում վճարվում է սկզբնական տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսները:
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԶԱՆՑԱՆՔՆԵՐԸ Արդշինինվեստբանկում մշտապես իրականացվող ներքին վերահսկողական միջոցառումները հնարավորություն են տալիս սեփական ուժերով բացահայտել աշխատանքային զանցանքները: Պարբերաբար իրականացվող նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի "Վարդենիս" մասնաճյուղի կառավարիչ Ա. Բաղդասարյանի կողմից կատարված աշխատանքային զանցանքները: Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, բանկի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել Ա. Բաղդասարյանի նկատմամբ: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "Բանկում ներդրված և մշտապես գործող խիստ ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ":
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԵՎ OFID-Ի ՄԻՋԵՎ
Արդշինինվեստբանկի և "The OPEC Fund for International Development (OFID)" զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը տրամ ադրվում է 7 տարի ժամկետով` փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունացավ OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրեց գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարևորությունը Ն. Կարամանուկյանն ասաց. "Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը և կօգնեն նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով": OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշի խոսքերով. "OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, և այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը և նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը":
ԱԿՑԻԱ` IntelExpress ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ
Հարգելի’ Հաճախորդ, Արդշինինվեստբանկը IntelExpress դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացնում է ակցիա: Արդշինինվեստբանկի ցանկացած մասնաճյուղից ստանալով կամ ուղարկելով գումար Intel Express դրամական փոխանցումների համակարգով` կստանաք նվեր` միջազգային հեռախոսակապի քարտ: Ակցիան գործում է 2010 թվականի մարտի 15-ից մինչև 2010 թվականի մայիսի 15-ը:
ԱՇԻԲ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ AXA ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում կարելի է ստանալ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ և տուժած համարված ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարները: Գումարների վճարումը կատարվում է AXA-ի տրամադրած բանկային չեկերով` սկսած 1% հատուկ իջեցված սակագնով:
AXA-ի կողմից վճարվող փոխհատուցման գումարների ստացման 13 790 խնդրադիմումից բավարարվել է 996-ը: AXA-ից ստացվել է 17,6 մլն ԱՄՆ դոլար, որից բաժանվելու է 11,350 մլն-ը, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինինվեստբանկը մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, Հայոց ցեղասպանության զոհերի և տուժածների իրավահաջորդ մեր հայրենակիցներին, առաջարկում ենք այդ գումարները ստանալ հենց մեր բանկի միջոցով:
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՊԵՏԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ
Արդշինիվեստբանկը 2009թ. տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է պետական բյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով և 2-րդ բանկը` խոշոր հարկատուների ցուցակում: 2009թ. ընթացքում Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջե կատարված սոցիալական վճարները կազմել են 328 մլն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները` 2,3 մլրդ դրամ: 2009թ. գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 մլն դրամ) և ընդհանուր կապիտալի (27 335 մլն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ` 5-րդ տեղը: Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. "Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դժվարին 2009 թվականը: Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: Արդշինինվեստբանկը, սոցիալական և հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը` սոցիալական ծրագրերի իրականացման գործում":
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ` ՈՐՊԵՍ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ
Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ: MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարներից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 186,000 սպասարկման կետ: Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "MoneyGram համակարգի կողմից շնորհած հավաստագիրը պարտավորեցնում է մեզ շարունակել մնալ հուսալի և վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար: Իսկ համագործակցությունը MoneyGram-ի հետ, վստահ եմ, շարունակելու է լինել կայուն և փոխշահավետ":
|