Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Նորություններ |     Մամուլը մեր մասին |   bank
 Eng |   Rus  |    Fr


   ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ   |   Նորություններ
t2


Նորությունների արխիվ

03.09.2010 MՕՕDY'S ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին` շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") "D-" վարկանիշները:
Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի "D-" BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. "Եթե հաշվի առնենք անցած տարվա տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody's հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր Բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե Հայաստանում և թե արտերկրում":


31.08.2010 ԱԿՑԻԱ MONEYGRAM ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

     Ակցիան  կանցկացվի Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում 2010թ. սեպտեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը: Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ՀՀ-ում ուղարկում կամ ստանում են գումար MONEYGRAM դրամական փոխանցումների համակարգի միջոցով` ստանալով շահող քարտեր: Շահող քարտը կարող է պարունակել ակնթարթային մրցանակ (մանրամասն պայմաններ):  
    Յուրաքանչյուր ոք, ով ստանում է շահող քարտ, կարող է մասնակցել ամսական խաղարկությանը` լրացնելով քարտը  ինչպես պահանջվում է և ներկայացնելով այն   մասնաճյուղ, որտեղից նա ստացել է շահող քարտը: Ամսական խաղարկությունը տեղի կունենա հետևյալ օրերին` 2010թ. հոկտեմբերի 11-ին, 2010թ. նոյեմբերի 10-ին, 2010թ. դեկտեմբերի 10-ին և 2011թ. հունվարի 10-ին:
               Միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ակցիայի կազմակերպչի  Թեժ Գիծ` (010) 21-03-01 կամ Արդշինինվեստբանկի հետևյալ հեռախոսահամարով`(010) 59-05-66:


27.08.2010 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է CITIBANK-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ` ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
             Արդշինինվեստբանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 99 տոկոսը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության:  Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. §Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր Հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր Բանկերի նկատմամբ: Ի դեպ, սա արդեն երկրորդ նմանատիպ մրցանակն է: Արդշինինվեստբանկը 2006թ. նույնպես արժանացել է Citibank-ի հատուկ մրցանակին` Citibank ուղղված դոլարային վճարումների համար: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի ·ործընկեր իր բոլոր հաճախորդների համար¦:


21.08.2010 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ վերանորոգված և բարեկարգված §Արմավիր¦ մասնաճյուղի նոր հասցեում վերաբացման210810_2 հանդիսավոր արարողությունը`  Բանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում: 
                Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է շարունակել իր հաճախորդներին մատուցել արագ և հուսալի բանկային ծառայություններ:
210810_1             
Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշում է. §Արդշինինվեստբանկի¦ բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում և թե' մարզերում, միանման պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: §Արմավիր¦ մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվել մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Բանկն իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական և ֆինանսական կայուն զարգացմանը¦:


28.07.2010 ՎԱՐԿԵՐ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Այսուհետ Արդշինինվեստբանկի` անշարժ գույքի ապահովվածությամբ տրամադրվող վարկերը հասանելի են նաև ֆիզիկական անձանց համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով` նվազագույնը 1 մլն. դրամ, առավելագույնը` 10 մլն. դրամ սահմանաչափով, առավելագույնը 24 ամիս ժամկետով, 22%  տարեկան տոկոսադրույքով:

Նվազել են նաև անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները. ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար վարկերի տոկոսադրույքն այժմ կազմում է 19%, Եվրոյով տրամադրվող վարկերի համար` 17%:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել վարկային գործառնություններ էջը:

29.06.2010 ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ

Ներկայացնում ենք նոր վարկատեսակ` նախատեսված ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի համար, որը տրամադրվում է անշարժ գույքի գրավի դիմաց: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` 22% տարեկան տոկոսադրույքով, Եվրոյով` 20% տարեկան տոկոսադրույքով և առավելագույնը  36 ամիս մարման ժամկետով: Մանրամասների համար կարող եք այցելել վարկային գործառնություններ էջը:


14.06.2010 2009թ. ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ

0001  2009թ. Արդշինինվեստբանկի "Լավագույն կառավարիչ" ճանաչված "Էջմիածին" մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանին Վարչության նիստի ընթացքում, հանդիսավոր պայմաններում, հանձնվեց մրցանակային գավաթ, պատվոգիր և դրամական պարգև: Հատկանշական է, որ 2009թ. ճգնաժամային տարում  "Էջմիածին" մասնաճյուղն ապահովել է ավելի քան 90 մլն ՀՀ դրամի շահույթ:

  Խրախուսական նման միջոցառումը ապացուցում է, որ Բանկում կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Գավաթը լինելու է փոխանցիկ և յուրաքանչյու տարի այն տրվելու է լավագույն ցուցանիշներ ունեցող մասնաճյուղի կառավարչին:


08.06.2010 ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ GLOBAL TRADE FINANCE PROGRAM ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՄԵԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ

Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպարացիա) 2010թ. հունիսի 9-ին, Արդշինինվեստբանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների և փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար:IFC
           Սեմինարն ուղղված է լինելու միջազգային բիզնեսի վարման ընթացքում առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ հաճախորդների կարիքների բացահայտմանը, ինչպես նաև միջազգային բիզնեսի վարման ընթացքում հնարավոր ռիսկերին և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացներին: 
           
Բանկի աշխատակիցներին կներկայացվի IFC-ի "Առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագիրը": Սեմինարի, նրանց համար նախատեսված հատվածում, կներկայացվի խաչաձև վաճառքի միջոցով շուկայում բանկի մասնաբաժնի ընդլայնման, հաճախորդների հետ կայուն փոխհարաբերությունների հաստատման և թղթակից բանկերի հետ փոխհարաբերությունների կարևորության բարձրացման ուղղությունները:
          
Սեմինարի երկրորդ հատվածում, Արդշինինվեստբանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին կներկայացվեն միջազգային բիզնեսի վարման հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների և դրանց խառը կիրառման առավելությունների վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև առևտրի ֆինանսավորման գործիքների գնագոյացման բաղադրիչներին:
        Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը և նրանց փորձի կիրառումը մեր բանկում, կօգնի թե մեր աշխատակիցներին և թե բանկի բոլոր հաճախորդներին, լավագույնս օգտվել միջազգային առևտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից և դառնալ հուսալի բիզնես-պարտնյորներ արտերկրի մեր գործընկերների համար": 


07.06.2010 ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Արդշինինվեստբանկը Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կp1ենտրոնի 2010թ. հունիսի 2-ին կազմակերպած "Լավագույնը երեխաներին" տոնական միջոցառմանը մասնակցել է հիմնադրամին նվիրաբերելով գունագեղ մանկական նվերներ:
              Միջոցառման շրջանակներում տեղի ունեցած տոնավաճառ-ակցիայի ընթացքում Արդշինինվեստբանկի լոգոյով մանկական գնդակները և մարզական գլխարկները վաճառվել են հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչների` երգչուհի Նադեժդա Սարգսյանի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, երգահան Արա Գևորգյանի և այլոց կողմից, իսկ հավաքված գումարը տրամադրվել է Կենտրոնին` երեխաներին աջակցելու նպատակներով բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար:
              Արդշինինվեստբանկը հանդիսանում է Երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խմբի անդամ և պարբերաբար մասնակցում է հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական միջոցառումներին` նվիրատվությունների միջոցով իր աջակցությունը բերելով դժվարին կացության մեջ հայտնված բազմաթիվ երեխաների:


01.06.2010 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ "ՄԱՆԿԱԿԱՆ" ԱՎԱՆԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՈՎ

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ Արդշինինվեստբանկը, մանուկների համար "Մանկական" ավանդ ներդրողներին առաջարկում է տոնական բարձր տոկոսադրույքներ: ՀՀ դրամով ավանդները կընդունվեն 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն և ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:
                 Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը.   "Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար: Մասնակցելով տոնական այս ակցիային` մեր համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր": 


03.05.2010 ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Արդշինինվեստբանկը, վերանայելով ներգրավվող ավանդների պայմանները, երկարաձգել է ստանդարտ ավանդատեսակների առավելագույն ժամկետները 365 օրից մինչև 550 օրվա: Ընդառաջ գնալով հաճախորդների առաջարկներին, վերականգնվել է նաև նախկինում գործող "Դրամային" ավանդը, որն հնարավորություն է տալիս  ներդնել Ձեր դրամային միջոցները 365 օրով, 11% տարեկան սկզբնական տոկոսադրույքով, որը յուրաքանչյուր 90-րդ օրը կավելանա 1%-ով: Ավանդը կամ դրա մի մասը 180 օր հետո ետ պահանջելու դեպքում վճարվում է սկզբնական տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսները:


13.04.2010 ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԶԱՆՑԱՆՔՆԵՐԸ

        Արդշինինվեստբանկում մշտապես  իրականացվող ներքին վերահսկողական միջոցառումները հնարավորություն են տալիս սեփական ուժերով բացահայտել աշխատանքային զանցանքները:
       Պարբերաբար իրականացվող նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի "Վարդենիս" մասնաճյուղի կառավարիչ Ա. Բաղդասարյանի կողմից կատարված աշխատանքային զանցանքները: Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, բանկի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել Ա. Բաղդասարյանի նկատմամբ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "Բանկում ներդրված և մշտապես գործող խիստ ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ":


23.03.2010 ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԵՎ OFID-Ի ՄԻՋԵՎ

Արդշինինվեստբանկի և "The OPEC Fund for International Development (OFID)" զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
        Վարկը տրամOFIDադրվում է 7 տարի ժամկետով` փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար:

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունացավ OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրեց գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
    Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարևորությունը Ն. Կարամանուկյանն ասաց. "Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը և կօգնեն նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները: Բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով":
     OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշի խոսքերով. "OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, և այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը և նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը":

12.03.2010 ԱԿՑԻԱ` IntelExpress ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

intelՀարգելի’ Հաճախորդ, 
       Արդշինինվեստբանկը IntelExpress դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացնում է ակցիա:
Արդշինինվեստբանկի ցանկացած մասնաճյուղից ստանալով կամ ուղարկելով գումար Intel Express դրամական փոխանցումների համակարգով` կստանաք նվեր` միջազգային հեռախոսակապի քարտ:
         Ակցիան գործում է 2010 թվականի մարտի 15-ից մինչև 2010 թվականի մայիսի 15-ը:


26.02.2010 ԱՇԻԲ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ AXA ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում կարելի է ստանալ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ և տուժած համարված ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարները: Գումարների վճարումը կատարվում է AXA-ի տրամադրած բանկային չեկերով` սկսած 1% հատուկ իջեցված սակագնով:

AXA-ի կողմից վճարվող փոխհատուցման գումարների ստացման 13 790 խնդրադիմումից բավարարվել է 996-ը: AXA-ից ստացվել է 17,6 մլն ԱՄՆ դոլար, որից բաժանվելու է 11,350 մլն-ը, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինինվեստբանկը մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, Հայոց ցեղասպանության զոհերի և տուժածների իրավահաջորդ մեր հայրենակիցներին, առաջարկում ենք այդ գումարները ստանալ հենց մեր բանկի միջոցով:


01.02.2010 ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՊԵՏԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ

Արդշինիվեստբանկը 2009թ. տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է պետական բյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով և 2-րդ բանկը` խոշոր հարկատուների ցուցակում: 2009թ. ընթացքում Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջե կատարված սոցիալական վճարները կազմել են 328 մլն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները` 2,3 մլրդ դրամ:
2009թ. գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 մլն դրամ) և ընդհանուր կապիտալի (27 335 մլն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ` 5-րդ տեղը:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. "Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դժվարին 2009 թվականը: Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: Արդշինինվեստբանկը, սոցիալական և հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը` սոցիալական ծրագրերի իրականացման գործում":


14.01.2010 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է MONEYGRAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ` ՈՐՊԵՍ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ

MoneyGram1Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական   փոխանցումների համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: 
            Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթիվ այլ նվերներ: 
             MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարներից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում և ունի 186,000 սպասարկման կետ:
             
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. "MoneyGram համակարգի կողմից շնորհած հավաստագիրը պարտավորեցնում է մեզ շարունակել մնալ հուսալի և վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար: Իսկ համագործակցությունը MoneyGram-ի հետ, վստահ եմ, շարունակելու է լինել կայուն և փոխշահավետ":



Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am