Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Բանկային հաշիվներ |     ՀՀ դրամով փոխանցումներ |     Արտարժութային փոխանցումներ |     Արտաքին առևտրի սպասարկում |     Արժեքների պահպանում |     Ցպահանջ և ժամկետային ավանդներ |     Վարկային գործառնություններ |     Վճարային քարտեր |     Արտարժութային և ֆոնդային գործառնություններ |     Սակագներ |   bank
 Eng |   Rus  |    Fr

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   Բանկային հաշիվներ
Թարմացվել է 28.07.2010  15:36
t2

ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
Սակագներ

Փաստաթղթերի ցանկ

"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար անվճար կարող է բացել ընթացիկ հաշիվներ ՀՀ դրամով և արտարժույթով և իրականացնել հաշիվների համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն: Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ: Հաշիվ բացելու համար հաճախորդը դիմումը կարող է ուղարկել նաև Ֆաքսի և E-mail միջոցով, իսկ փաստաթղթերը բանկ է ներկայացնում անձամբ կամ փոստի միջոցով: Հաշիվ բացելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ հետևյալ պայմաններին.

ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
1. "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ դրամական և արտարժույթային հաշիվներ կարող են բացել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
2. Հաշիվը բացվում է հաճախորդի կողմից ներկայացրած դիմումի և համապատասխան իրավաբանական փաստաթղթերի հիման վրա:
3. Համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու բանկային օրվա ընթացքում բացվում է համապատասխան հաշիվը և նախապատրաստվում հաշվի պայմանագիրը:
4. Հաշիվը բացելուց հետո հաճախորդին տրամադրվում է ստորագրության նմուշի քարտ/ երկու օրինակ/, որը լրացնելուց, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունները դնելուց հետո գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի ստորագրություններն հաստատվում է կամ վերադաս մարմնի ղեկավարը, կամ Բանկի համապատասխան աշխատակիցը:
Բանկի կողմից ընդունվում է նաև նոտարական կարգով հաստատված նմուշները: Ռեզիդենտ իրավաբանական անձիք հաշիվ բացելիս (այդ թվում՝ նույն անձի կողմից նույն բանկում նոր բանկային հաշիվ բացելիս) հաշվետիրոջ գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նա և հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտը հաշվառման է ներկայացվում նրա հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին, որի կողմից այն վավերացնելուց հետո ստորագրությունների նմուշի քարտը ներկայացվում է բանկին:
5. Նոր հիմնադրված, սակայն դեռևս պետական գրանցում չունեցող ձեռնարկությունները բանկում կարող են բացել ժամանակավոր հաշիվ՝ կանոնադիր հիմնադրամը մուծելու համար: Ժամանակավոր հաշիվ բացելիս հաճախորդը բանկ է ներկայացնում ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումը և դիմումը: Ժամանակավոր հաշիվը հիմնական դարձնելիս հաճախորդը բանկ է ներկայացնում անհրաժեշտ բոլոր իրավաբանական փաստաթղթերը:
6. Այլ բանկերից հաշիվը տեղափոխելու դեպքում, հաճախորդը գրավոր դիմում է Արդշինինվեստբանկի համապատասխան մասնաճյուղին կամ Հաճախորդների սպասարման վարչությանը և այն բանկին, որտեղից պետք է տեղափոխվի հաշիվը: Համաձայնություն ստանալուց հետո իրավաբանական փաստաթղթերի փաթեթը համապատասխան ցուցակով (ակտով) տեղափոխում է Արդշինինվեստբանկ:
7. Արդշինինվեստբանկից այլ բանկեր հաշիվը տեղափոխելու դեպքում հաճախորդը բանկին դիմում է ներկայացնում հաշիվը փակելու և իրավաբանական գործը այլ բանկ տեղափոխելու մասին: Դիմումի վրա պետք է լինի այն բանկի համաձայնությունը որտեղ բացվելու է հաշիվը:
Դիմումը ստանալուց հետո ճշգրտվում է բանկի նկատմամբ հաշվետիրոջ պարտավորությունները և դրանց բացակայության դեպքում համաձայնություն է տրվում հաշիվը փակելու և իրավաբանական գործը տեղափոխելու մասին, որից հետո հաճախորդը Արդշինինվեստբանկ է ներկայացնում չօգտագործված չեկերը և վճարման հանձնարարագիր՝ հաշվի մնացորդը դուրս գրելու համար:
Հաշիվը փակելուց հետո հաճախորդը կարող է բանկի հետ կնքել պայմանագիր իր փակված հաշվին եղած գումարները այլ բանկում բացված հաշվին ուղարկելու վերաբերյալ:
8. Եթե հաճախորդը բանկում ունի հաշիվ, նոր հաշիվ բացելիս ներկայացնում է միայն դիմում և հարկային մարմիններում հաշվառված ստորագրության նմուշի քարտ:
9. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հաշիվ բացելիս ներկայացնում է դիմում և ստորագրության նմուշի քարտ և անձնագիր:
10. Բանկային ծառայությունների հետ կապված հաշիվները բացվում են համապատասխան պայմանագրի հիման վրա: Եթե հաճախորդը բանկում հաշիվ չունի, վարկային հաշիվ բացվում է վարկային պայմանագրի և հաշվի բացման համար անհրաժեշտ իրավաբանական գործերի ամբողջ փաթեթի հիման վրա:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
11.Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, Բանկային հաշվի պայմանագրով և սույն կարգով :
12.Հաճախորդի հաշվի սպասարկումը իրականացնում են Արդշինինվեստբանկի և նրա մասնաճյուղերի համապատասխան ծառայություններն /Հաճախորդների սպասարկման վարչության հաշվագործառնական բաժին« հաշվապահություն/:
13. Հաճախորդի բանկային հաշվի սպասարկման և միջոցների փոխանցման գործառնական օրը Բանկը սահմանում է ինքնուրույն, որի մասին տեղեկացնում է Հաճախորդին /գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով/:
14. Հաշիվի սպասարկման պայմանագրի շրջանակում հաճախորդի համալիր սպասարկումը, հաշվարկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են հաշվի/հաշիվների/ մնացորդի սահմաններում՝ ներառյալ սակագներով սահմանված միջնորդավճարը:
15. Հաճախորդի ներկայացրած վճարման հանձնարարականների, այլ հաղորդագրությունների պատկանելիության հավաստման և հնարավոր սխալների կանխարգելման նպատակով կիրառվում է անվտանգության արարողակարգ, որը կարող է ներառել հատուկ ալգորիթմեր, նշանաբառեր, գաղտնաբառեր, գաղտնագրման և ինքնությունը հաստատող այլ միջոցներ: Հաճախորդի կողմից Բանկին ներկայացրած կամ ուղարկված յուրաքանչյուր վճարման հանձնարարական ենթակա է վավերացման սահմանված անվտանգության արարողակարգի միջոցով: Անվտանգության արարողակարգով անցած վճարման հանձնարարականը համարվում է վավեր և ընդունում կատարման:
16. ՀՀ Oրենսդրության և Բանկային հաշվի պայմանագրով սահմանված կարգի խախտումով լրացված վճարային փաստաթղթերը չեն կատարվում և հետ են վերադարձվում Հաճախորդին: Հաճախորդի վճարման հանձնարարականը մերժելու դեպքում Բանկը այդ մասին /գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով/ տեղեկացնում է Հաճախորդին 1 /մեկ/ բանկային օրվա ընթացքում:
17. Հաճախորդի կողմից կատարված գործառնությունները հիմք են հանդիսանում Բանկին, առանց Հաճախորդի հանձնարարության, գանձել նրա բանկային հաշիվներից Բանկի կողմից սահմանված սակագներով նախատեսված միջնորդավճարը:
18. Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված փոխարժեքներ:Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնություններ չեն իրականացվում:
19. Հաճախորդի բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման /վճարման/, հանդիպակած պահանջներով հաշվանց կատարելու, հաշվի միջոցների վրա արգելանք դնելու, բռնագանձելու և վճարման հանձնարարականների կատարման հերթականությունը իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
20. Գործարքի կատարման հաջորդ օրը հաճախորդին տրամադրվում է հաշվի քաղվածքները՝ համապատասխան փաստաթղթերի հետ: Բանկի և Հաճախորդի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա քաղվածք կարող է տրամադրվել առձեռն, փոստի« էլեկտրոնային կապի միջոցոներով:
21. ՀՀ Օրենսդրությամբ և /կամ/ Բանկային հաշվի պայմանագրով սահմանված հատուկ դեպքերում և կարգով, բանկային հաշվից/ներից/ առանց Հաճախորդի համաձայնության, միջոցների դուրսգրումների մասին Հաճախորդին տեղյակ է պահվում եռօրյա ժամկետում /գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային կապի միջոցով/:
22. Հաճախորդի հաշվին դրամական միջոցների մուտքագրումը և ելքագրումը կատարվում են նույն բանկային օրվա ընթացքում:
23. Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման և վերջիններիս միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցման համար՝ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի համակարգում ներդրվել է տեղեկատվության պաշտպանվածության բարձր մակարդակով օժտված "Բանկ-Հաճախորդ" համակարգը, որը հաճախորդին թույլ է տալիս, օգտագործելով կապի ժամանակակից միջոցները, կարճ ժամանակահատվածում ստանալ սպառիչ տեղեկատվություն կատարված վճարումների և իր հաշվի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել վճարային գործառնություններ:
- Համակարգը առաջարկում է ինտերնետի միջոցով պաշտպանված մուտք բանկի ֆինանսական և տեղեկատվական ինֆորմացիային:
- Համակարգի հաճախորդների համար վերանում է գործողությունը կատարելու համար բանկ այցելելու անհրաժեշտությունը:

Ձեր հարցերի պատասխանները և առավել հաճախ հանդիպող սխալներից խուսափելու հարցում Ձեզ կօգնի
Բանկ-Հաճախորդ համակարգի օգտագործման ուղեցույցը:

Բանկ-Հաճախորդ սակագներ


ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄԸ
- Բանկը լուծում է բանկային հաշվի պայմանագիրը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում:
- Հաճախորդի հաշվում (հաշիվներում) մեկ տարվա ընթացքում դրամական միջոցների բացակայության դեպքում, բանկի նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ կարող է լուծվել բանկային հաշվի պայմանագիրը և փակվել բանկային հաշիվը (հաշիվները):
- Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:
- Բանկային հաշվի փակման ժամանակ հաշվի վրա առկա մնացորդները կարող են.
ա/ փոխանցվել հաճախորդի ներկայացրած այլ հաշվեհամարին,
բ/ վերաձևակերպվել ցպահանջ կամ ժամկետային ավանդի,
գ/ կանխիկ տրամադրվել:
- Հաճախորդը բանկային հաշվի պայմանագիրը լուծելու դեպքում գրավոր դիմում է ներկայացնում բանկի մասնաճյուղ կամ գլխամաս:

Բանկը չի փակում Հաճախորդի բանկային հաշիվը, եթե.
- Հաճախորդը Բանկի նկատմամբ ունի պարտավորություն,
- բանկային հաշիվը ծանրաբեռնված է գրավով և չկա հաշիվը փակելու վերաբերյալ գրավառուի համաձայնությունը,
- բանկային հաշվի վրա առկա են սահմանափակումներ:

Այս դեպքերում բանկային հաշվի պայմանագիրը շարունակում է իր գործողությունը մինչև հաշվի փակման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների վերացումը:


Համաձայն "ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հան­րապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդները հատուցվում են հետևյալ չափով՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 4 մլն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 2 մլն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 2 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 4 մլն հայկական դրամով.
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 2 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ 2 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել    այստեղ:

 


Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am