Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Բանկային հաշիվներ |     ՀՀ դրամով փոխանցումներ |     Արտարժութային փոխանցումներ |     Արտաքին առևտրի սպասարկում |     Արժեքների պահպանում |     Ցպահանջ և ժամկետային ավանդներ |     Վարկային գործառնություններ |     Վճարային քարտեր |     Արտարժութային և ֆոնդային գործառնություններ |     Սակագներ |   bank
 Eng |   Rus  |    Fr

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   ՀՀ դրամով փոխանցումներ
Թարմացվել է 25.02.2010  10:44
t2

Բանկի կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների մեջ կարևորագույն նշանակություն ունեն դրամային անկանխիկ միջոցների փոխանցման գործարքները:
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ում ներհանրապետական դրամական վճարումների գերակշռող մասը իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկում բացված դրամային թղթակցային հաշվի միջոցով՝ BANKMAIL էլեկտրոնային վճարային համակարգով:
Բացի այդ, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ը ունի թղթակցային հարաբերությունների լայն ցանց ՀՀ տարածքում գործող բանկերի հետ ՝
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ, "Հայներարտբանկ" ՓԲԸ, "Հայբիզնեսբանկ" ՓԲԸ, "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ, "Անելիք Բանկ" ՍՊԸ, "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ, "Զարգացման Հայկական բանկ" ԲԲԸ, "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ, "Արցախբանկ" ԲԲԸ, "ԲՏԱ Ինվեստբանկ" ՓԲԸ, "Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ" ՓԲԸ, "Յունիբանկ" ՓԲԸ, "Առէկսիմբանկ" ՓԲԸ:
Վերջիններիս Նոստրո-Լորո հաշիվների միջոցով նույնպես իրականացվում են նման փոխանցումներ:

"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ 55 մասնաճյուղերը գործում են ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում: Բանկում գործող վճարահաշվարկային համակարգը ապահովում է արագ և հուսալի փոխանցումների իրականացում՝ ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերի, այնպես էլ հայաստանյան այլ բանկերի միջև: Աշխատանքներ են տարվում ամբողջ համակարգում միասնական գործառնական օրվան անցումը ապահովելու համար, որի արդյունքում On-line ռեժիմում բանկի ներհանրապետական համակարգչային ցանցի տվյալների միասնական բազայում ինֆորմացիայի կուտակումը և մշակումը թույլ կտա առավել արդյունավետ և արագ կերպով սպասարկել հաճախորդին՝ անկախ այն հանգամանքից, թե որ մասնաճյուղում են գտնվում նրա հաշիվները:

Բանկային հաշվից դրամային վճարումները կատարվում են մեկ բանկային օրվա ընթացքում: Հաշվից գործառնություններ իրականացնելու համար բավական է բանկ ներկայացնել (ուղարկել) սահմանված կարգի վճարային փաստաթուղթ: Բանկային հաշվից դրամային փոխանցումները իրականացվում են անվճար:

ՀՀ տարածքում դրամական փոխանցումների վավերապայմանների փոփոխությունը (սխալների ուղղումը) կատարվում է Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա` համաձայն գործող սակագների, ընդ որում`
  - Ներբանկային փոխանցման դեպքում` նույն օրվա ընթացքում,
  - Միջբանկային փոխանցման դեպքում` մեկ բանկային օրվա ընթացքում:

Կոմունալ վճարումների համար Հաճախորդից միջնորդավճար չի գանձվում:

Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:

Փոխանցումների սակագներ


Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման և վերջիններիս միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցման համար՝ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի համակարգում ներդրվել է տեղեկատվության պաշտպանվածության բարձր մակարդակով օժտված "Բանկ-Հաճախորդ" համակարգը, որը հաճախորդին թույլ է տալիս, օգտագործելով կապի ժամանակակից միջոցները, կարճ ժամանակահատվածում ստանալ սպառիչ տեղեկատվություն կատարված վճարումների և իր հաշվի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել վճարային գործառնություններ:
- Համակարգը առաջարկում է ինտերնետի միջոցով պաշտպանված մուտք բանկի ֆինանսական և տեղեկատվական ինֆորմացիային:
- Համակարգի հաճախորդների համար վերանում է գործողությունը կատարելու համար բանկ այցելելու անհրաժեշտությունը:

Ձեր հարցերի պատասխանները և առավել հաճախ հանդիպող սխալներից խուսափելու հարցում Ձեզ կօգնի
Բանկ-Հաճախորդ համակարգի օգտագործման ուղեցույցը:

Բանկ-Հաճախորդ սակագներ

 


Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am