Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Բանկային հաշիվներ |     ՀՀ դրամով փոխանցումներ |     Արտարժութային փոխանցումներ |     Արտաքին առևտրի սպասարկում |     Արժեքների պահպանում |     Ցպահանջ և ժամկետային ավանդներ |     Վարկային գործառնություններ |     Վճարային քարտեր |     Արտարժութային և ֆոնդային գործառնություններ |     Սակագներ |   bank
 Eng |   Rus  |    Fr

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   Ցպահանջ և ժամկետային ավանդներ
Թարմացվել է 28.07.2010  15:41
t2

Համաձայն "ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդները հատուցվում են հետևյալ չափով`
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 4 մլն հայկական դրամ է:
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 2 մլն հայկական դրամ է:
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 2 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 4 մլն հայկական դրամով:
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 2 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 2 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել      ամփոփագրում
Ամփոփագիր բանկային ավանդների վերաբերյալ

calcԱվանդային Հաշվիչ


     ՑՊԱՀԱՆՋ ԱՎԱԴՆԵՐ    
Իրավաբանական և ֆիզիկական անձանցից առնվազն 10 օր անընդմեջ 5'000'000 ՀՀ դրամից և դրան համարժեք արտարժույթից ավել ներգրավված ցպահանջ ավանդների դիմաց վճարվում է տարեկան 1%, մնացած դեպքերում` տարեկան 0.1%:
Ավանդի տոկոսները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը:
Իրավաբանական անձանց ցպահանջ ավանդի պայմանագրի ձև
Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդի պայմանագրի ձև
    ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ    
ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱՄ ԵՌԱՄՍՅԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ
ժամկետ
ՀՀ ԴՐԱՄ
ԱՄՆ ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ
մինչև 20'000'000
20'000'001-40'000'000
40'000'001-100'000'000
մինչև 50'000
50'001-100'000
100'001-250'000
մինչև 35'000
35'001-70'000
70'001-200'000
20 - 29 օր
4.4
4.5
4.6

չի ընդունվում

չի ընդունվում

30 - 59 օր
4.9
5.0
5.2
2.9
3.0
3.1
1.6
1.7
1.8
60 - 89 օր
7.0
7.1
7.4
5.1
5.2
5.3
3.1
3.2
3.3
90 - 120 օր
8.9
9.1
9.2
6.0
6.1
6.3
3.4
3.5
3.6
121 - 150 օր
9.8
9.9
10.0
6.8
6.9
7.2
3.7
3.8
3.9
151 - 179 օր
9.9
10.1
10.3
7.1
7.2
7.5
4.1
4.2
4.4
180 - 270 օր
10.3
10.5
10.7
7.3
7.5
7.7
4.4
4.5
4.6
 271 - 365օր
10.6
10.8
11.0
7.6
7.7
8.0
4.7
4.9
5.0
366 - 549 օր
11.0
11.2
11.4
8.0
8.1
8.4
5.1
5.3
5.4
 
ԱՄԵՆԱՄՍՅԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ
ժամկետ
ՀՀ ԴՐԱՄ
ԱՄՆ ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ
մինչև 20'000'000
20'000'001-40'000'000
40'000'001-100'000'000
մինչև 50'000
50'001-100'000
100'001-250'000
մինչև 35'000
35'001-70'000
70'001-200'000
30 - 59 օր
4.8
4.9
5.0
2.8
2.9
3.0
1.6
1.7
1.8
60 - 89 օր
6.8
6.9
7.1
4.8
4.9
5.1
2.9
3.0
3.1
90 - 120 օր
8.2
8.4
8.5
5.3
5.5
5.6
3.0
3.1
3.2
121 - 150 օր
9.5
9.7
9.9
6.5
6.7
6.9
3.6
3.7
3.9
151 - 179 օր
9.8
9.9
10.0
6.8
6.9
7.2
4.0
4.1
4.2
180 - 270 օր
10.0
10.2
10.5
7.1
7.2
7.5
4.3
4.4
4.5
271 - 365 օր
10.2
10.5
10.7
7.2
7.5
7.7
4.6
4.7
4.8
366-549 օր
10.6
10.9
11.1
7.6
7.9
8.1
5.0
5.1
5.2
 
"ԱՎԵԼԱՑՎՈՂ"` ժԱՄԿԵՏԻ ՎԵՐՋՈՒՄ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՄԲ
ժամկետ
ՀՀ ԴՐԱՄ
ԱՄՆ ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ
մինչև 20'000'000
20'000'001-40'000'000
40'000'001-100'000'000
մինչև 50'000
50'001-100'000
100'001-250'000
մինչև 35'000
35'001-70'000
70'001-200'000
20 - 29 օր
4.0
4.2
4.3
Չի ընդունվում
Չի ընդունվում
30 - 59 օր
4.6
4.7
4.9
2.5
2.6
2.8
1.5
1.6
1.7
60 - 89 օր **
6.4
6.6
6.7
4.4
4.5
4.7
2.7
2.8
2.9
90 - 120 օր **
8.0
8.1
8.4
5.2
5.3
5.5
2.9
3.0
3.1
121 - 150 օր **
8.8
8.9
9.1
5.9
6.0
6.1
3.2
3.3
3.4
151 - 179 օր **
9.0
9.1
9.3
6.1
6.3
6.4
3.5
3.6
3.7
180 - 270 օր **
9.5
9.7
9.8
6.3
6.5
6.7
3.8
3.9
4.1
271 - 365 օր **
9.7
9.8
9.9
6.5
6.7
6.9
4.1
4.2
4.4
366 - 549 օր **
10.1
10.2
10.3
6.9
7.1
7.3
4.5
4.6
4.8
 
*Նշված սահմանաչափերը վերաբերում են ավանդի սկզբնական գումարին:
** - Ավանդի գործողության ժամկետի վերջին 30 օրը ավանդների լրացման դեպքում լրացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է` ելնելով տվյալ տեսակի ավանդների 20-29 օրվա համար ՀՀ դրամի համար սահմանված տոկոսադրույքից, իսկ ԱՄՆ դոլարի համար` 2%, Եվրոյի համար` 1%:
549 օրից ավել ժամկետով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրային (անհատական) հիմունքներով:
250'000 ²ØÜ դոլար,  200'000 Եվրո և 100'000'000 դրամից ավել ժամկետային ավանդների տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրային (անհատական) հիմունքներով:


Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդի պայմանագրի ձև
Ֆիզիկական անձանց ավելացման իրավունքով ավանդի պայմանագրի ձև
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդի պայմանագրի ձև (հօգուտ երրորդ անձանց)
Իրավաբանական անձանց ժամկետային ավանդի պայմանագրի ձև
Իրավաբանական անձանց ավելացման իրավունքով ավանդի պայմանագրի ձև


ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ՏՐԱՆՍՖԵՐ ՊԼՅՈՒՍ "
Ներդրման ժամկետ 30-89 օր 90-179 օր 180-270 օր 271-365 օր
Տարեկան տոկոսադրույք (%) ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ
  5.6 3.5 1.9 8.9 6.0 3.2 9.8 6.8 3.9 10.0 7.0 4.2
Տոկոսների վճարման hաճախականություն Ժամկետի վերջում կամ ամենամսյա` ըստ հաճախորդի ցանկության
  ՀՀ ԴՐԱՄ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՎՐՈ
Նվազագույն գումար 40'000 100 80
Առավելագույն գումար 100'000'000 250'000 200'000
Առավելագույն գումարներից և ժամկետներից ավել ընդունվող ավանդների համար տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային (անհատական) հիմունքներով
Ավելացման իրավունք

1. Ավանդատուին` իր ցանկությամբ, կարող է անվճար տրամադրվել "MasterCard Standard" վարկային քարտ` ներդրված ավանդի գումարի մինչև 80% վարկային գծի հնարավորությամբ` տարեկան 13% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ժամկետային ավանդի արժույթով: Վարկի և վարկի դիմաց հաշվարկված տոկոսների մարման ժամկետը հավասար է ավանդի մարման ժամկետին:
2. Սույն պայմաններով ավանդ ձևակերպվում է միայն ֆիզիկական անձանց օգտին արտերկրից ստացված դրամական փոխանցումներից` այդ գումարները կամ դրանց մի մասը ժամկետային ավանդ ձևակերպելու միջոցով:
3. Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այլ արժույթներով փոխանցված գումարները կարող են ձևակերպվել որպես "Տրանսֆեր Պլյուս" ավանդ` ժամկետային ավանդային պայմանագրի կնքման և ավանդային գումարը մուտքագրելու օրվա դրությամբ Արդշինինվեստբանկի կողմից սահմանված փոխարժեքներով:
4. Ավանդն ընդունվում է պայմանագրի գործողության ժամանակահատվածում ավանդային գումարի ավելացման իրավունքով` ֆիզիկական անձի օգտին արտերկրից ստացված դրամական փոխանցումներից:
5. Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ հետ պահանջելու դեպքում, Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից սահմանված դրույքաչափով և կարգով` ելնելով ավանդի սկզբնական գումարին ավելացված գումարի փաստացի ներդրված օրերի քանակից, կատարելով նախկինում վճարած տոկոսների վերահաշվարկ, որի արդյունքում ավել վճարված տոկոսագումարները պահվում են ժամկետային ավանդից, իսկ պայմանագիրը շարունակում է գործել ավանդային հաշվի մնացորդի չափով:
6. Եթե ավանդը ներդրվել է կամ ավանդի վրա ավելացվել է SWIFT փոխանցումների համակարգի միջոցով ստացված դրամական միջոցներից, և այդ միջոցները Բանկում մնացել են 30 օր և ավելի որպես "Տրանսֆեր Պլյուս" ավանդ, ապա ավանդը կամ դրա մի մասը կանխիկ վերադարձնելիս ավանդատուից չի գանձվում կանխիկացման վճար:
7. Եթե ավանդը ներդրվել է կամ ավանդի վրա ավելացվել է SWIFT փոխանցումների համակարգի միջոցով ստացված դրամական միջոցներից, և այդ միջոցները Բանկում մնացել են որպես "Տրանսֆեր Պլյուս" ավանդ ոչ ավել քան 30 օր, ապա ավանդը կամ դրա մի մասը կանխիկ վերադարձնելիս գանձվում է տվյալ պահին Բանկում գործող կանխիկացման վճար:
Ֆիզիկական անձանց "ՏՐԱՆՍՖԵՐ ՊԼՅՈՒՍ" ավանդի պայմանագրի ձև


ժԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ՈՒՆԻՎԵՐՍԱԼ"
Ներդրման նվազագույն գումար 250'000 ՀՀ դրամ, 800 ԱՄՆ դոլար, 600 Եվրո
Ներդրման առավելագույն գումար 100'000'000 ՀՀ դրամ, 250'000 ԱՄՆ դոլար, 200'000 Եվրո
Ներդրման ժամկետ 90-179 օր 180-270 օր 271-365 օր
Արժույթ ՀՀ ԴՐԱՄ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՎՐՈ ՀՀ ԴՐԱՄ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՎՐՈ ՀՀ ԴՐԱՄ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՎՐՈ
Տարեկան տոկոսադրույք (%) 8.9 6.5 3.2 9.8 7.3 3.9 10.0 7.5 4.2
Տոկոսների վճարում Ըստ հաճախորդի ցանկության` ամենամսյա կամ ժամկետի վերջում
Այլ պայմաններ 1. Ավելացման իրավունք*
2. Փոխարկման իրավունք
 
* Ավանդի գործողության ժամկետի վերջին 30 օրվա ընթացքում ավանդների լրացման դեպքում լրացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է` ելնելով 2% տարեկան տոկոսադրույքից:

- 100 000 000 ՀՀ դրամը կամ 250 000 ԱՄՆ դոլարը կամ 200 000 Եվրոն կամ 365 օրը գերազանցող ավանդների տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են պայմանագրային (անհատական) հիմունքներով:
- Ավանդի գումարը կարող է լրացվել պայմանագրի գործողության ընթացքում:
- Ավանդատուի ցանկությամբ և գրավոր հանձնարարությամբ Բանկը ավանդային հաշվին առկա դրամական միջոցները փոխարկում է Բանկի կողմից որպես "Ունիվերսալ" ավանդ ընդունվող արժույթների, Բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված կանխիկի փոխարժեքով (առանց շեղման)` պահպանելով հաշվեգրված տոկոսները, և հաշվառում է տվյալ արժույթով ավանդային հաշվում` սկզբնական ավանդի պայմանագրի գործողության ժամկետով և պայմաններով, իսկ տոկոսները հաշվեգրվում են "Ունիվերսալ" ավանդի տվյալ փոխարկված արժույթի համար Բանկի սահմանած սկզբնական տոկոսադրույքով:
- Ավանդի արժույթը փոխարկելիս, փոխարկվում են նաև կուտակված տոկոսները` Բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված կանխիկի փոխարժեքով (առանց շեղման):
- Եթե Ավանդատուն Բանկին դիմում է փոխարկել իր ավանդի արժույթը մինչև ժամը 15:00, ապա գործարքը կատարվում է նույն օրը, հակառակ դեպքում` հաջորդ բանկային օրը:
- Պայմանագրի գործողության ընթացքում Ավանդատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի փոխարկել ավանդի արժույթը: Փոխարկումների միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի առնվազն 90 օր:
- Այն դեպքում, երբ ավանդը կամ ավանդի մի մասը, մինչև առաջին փոխարկումը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև սահմանված ժամկետի ավարտը, ապա ավանդի վերադարձվող մասի նկատմամբ Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար սահմանած դրույքաչափով և կարգով` ելնելով ավանդի սկզբնական գումարին ավելացված գումարի փաստացի ներդրված օրերի քանակից, կատարելով նախկինում վճարած տոկոսների վերահաշվարկ` վերադարձվող ավանդի մասով, իսկ դրա արդյունքում ավել վճարված տոկոսագումարները պահվում են ժամկետային ավանդից, և պայմանագիրը գործում է Բանկի տնօրինության տակ մնացած ժամկետային ավանդի մասով, որի դիմաց տոկոսները շարունակվում են հաշվեգրվել պայմանագրով նախատեսված չափով:
- Այն դեպքում, երբ ավանդը կամ ավանդի մի մասը, առաջին կամ հետագա փոխարկումներից հետո Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև սահմանված ժամկետի ավարտը, ապա Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից սահմանված դրույքաչափով և կարգով` ելնելով ավանդի սկզբնական գումարին ավելացված գումարի փաստացի ներդրված օրերի քանակից, կատարելով նախկինում վճարած տոկոսների վերահաշվարկ, որի արդյունքում ավել վճարված տոկոսագումարները պահվում են ժամկետային ավանդից: Սույն հանգամանքները վրա հասնելու դեպքում կողմերի համաձայնությամբ պայմանագիրը համարվում է լուծված, իսկ իրավունքները ու պարտականությունները` դադարեցված:
"ՈՒՆԻՎԵՐՍԱԼ" ավանդի պայմանագրի ձև


ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ՄԱՆԿԱԿԱՆ"
Ներդրման ժամկետ
731 օր և ավել
Տարեկան տոկոսադրույք (%)
ԱՄՆ ԴՈԼԱՐ         ՀՀ ԴՐԱՄ
6.9               9.9
Ներդրման նվազագույն գումար
40'000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար
Ավելացման հնարավորություն
Տոկոսների վճարում
Տարին մեկ անգամ կապիտալացվում է ավանդի գումարին
 

* Այն դեպքում, երբ Ավանդատուն լրացնում է ավանդի գումարը պայմանագրի գործողության ժամկետի վերջին 30 օրվա ընթացքում, ապա լրացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է` ելնելով "Ավելացվող" ավանդի 20-29 օրվա համար սահմանված առավելագույն տոկոսադրույքից, իսկ ԱՄՆ դոլարի համար` տարեկան 2%:

1.1. Ավանդը ներդրվում է հօգուտ անչափահաս երրորդ անձի` ի դեմս նրա օրինական ներկայացուցչի: Երրորդ անձը Ավանդատուի իրավունքներից օգտվելու իրավունք է ձեռք բերում 14 տարեկանը լրանալու և բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից:
1.2. Գործող տոկոսադրույքը վերանայվում է ավանդի մուտքագրմանը հաջորդող յուրաքանչյուր 732-րդ օրը` այն համապատասխանեցնելով Բանկում գործող 365 օրվա համար "Ավելացվող" ավանդի առավելագույն տոկոսադրույքին:
1.3. Հավելագրված տոկոսները տարին մեկ անգամ` ավանդի մուտքագրմանը հաջորդող յուրաքանչյուր 365-րդ օրը, կապիտալացվում են Ավանդի գումարին: Բանկը` կապիտալացման ենթակա տոկոսի գումարից` համաձայն "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի, պահում (գանձում) է եկամտահարկի գումարը և այն փոխանցում է պետական բյուջե: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա կուտակված տոկոսագումարը հաշվարկային փոխարժեքով վերածվում է ՀՀ դրամի, գանձվում է վերոնշյալ եկամտահարկը, այնուհետ Բանկի վաճառքի փոխարժեքով վերածվում է արտարժույթի և կապիտալացվում է Ավանդի գումարին:
"ՄԱՆԿԱԿԱՆ" ավանդի պայմանագրի ձև


ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ՔԱՐՏԱՅԻՆ"
Գումար 100'000-ից 100'000'000 ՀՀ դրամ, 250-ից 250'000 ԱՄՆ դոլար կամ 150-ից 200'000 Եվրո
Ներդրման ժամկետ 180-270 օր 271-365 օր
Տարեկան տոկոսադրույք (%) AMD USD EUR AMD USD EUR
10.1 7.1 4.1 10.4 7.4 4.4
Տոկոսների վճարում Ժամկետի վերջում կամ ամենամսյա` ըստ հաճախորդի ցանկության
 

1.1. Հաճախորդին` իր ցանկությամբ, կարող է անվճար տրամադրվել "MasterCard Standard" վարկային քարտ` ներդրված ավանդի գումարի մինչև 80% վարկային գծի հնարավորությամբ` տարեկան 13% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ժամկետային ավանդի արժույթով: Վարկի դիմաց հաշվարկված տոկոսների մարման ժամկետը հավասար է ավանդի մարման ժամկետին:
1.2. 100'000'001 ՀՀ դրամից, 250'001 ԱՄՆ դոլարից կամ 200'001 Եվրոյից ավել գումարի ներդրման դեպքում կամ 365 օրից ավել ներգրավվող ավանդի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
1.3. 10'000'001 ՀՀ դրամից, 25'001 ԱՄՆ դոլարից կամ 20'001 Եվրոյից ավել ներդնելու դեպքում` հաճախորդին` իր ցանկությամբ, կարող է տրամադրվել անվճար ՙMasterCard Gold" կամ "VISA Gold" վարկային քարտ` ներդրված ավանդի գումարի մինչև 80% վարկային գծի հնարավորությամբ` տարեկան 13% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ժամկետային ավանդի արժույթով: Վարկի և վարկի դիմաց հաշվարկված տոկոսների մարման ժամկետը հավասար է ավանդի մարման ժամկետին:
1.4. Ժամկետից շուտ ավանդի գումարի մի մասն ավանդատուի պահանջով հետ ստանալու դեպքում, պայմանագիրը գործում է ավանդային հաշվի մնացորդի չափով` և կատարվում է կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ, իսկ վերադարձված գումարի վրա կիրառվում է Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույքը:
1.5. Ավանդի գումարը 180 օրից շուտ ստանալու դեպքում հաճախորդից գանձվում է պայմանագրով սահմանված պլաստիկ քարտի տարեկան սպասարկման վարձը:
Ֆիզիկական անձանց "ՔԱՐՏԱՅԻՆ" ժամկետային ավանդի պայմանագրի ձև


ժԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ"
Ներդրման գումար 40մլն.-200 մլն. ՀՀ դրամ կամ 100'000 - 500'000 ԱՄՆ դոլար կամ 70'000-360'000 Եվրո
Ներդրման ժամկետ 270-365 օր 366-549 օր 550-732 օր
Արժույթ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ ՀՀ
ԴՐԱՄ
ԱՄՆ
ԴՈԼԱՐ
ԵՎՐՈ
Տարեկան տոկոսադրույք (%) 9.5 7.4 4.8 9.8 7.7 5.1 10.0 7.9 5.3
Տոկոսների վճարում Ավանդի ներդրման օրը (դիսկոնտային)` ավանդի ներդրված ժամկետի չափով
 

- Այն դեպքում, երբ ավանդի գումարը գերազանցում է 200 մլն. ՀՀ դրամը, 500'000 ԱՄՆ դոլարը կամ 360'000 Եվրոն, կամ ավանդի ներդրման ժամկետը գերազանցում է 732 օրը, ապա ավանդի տարեկան տոկոսադրույքը որոշվում է պայմանագրային հիմունքներով:
- Այն դեպքում, երբ ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև սահմանված ժամկետի ավարտը, ապա Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից սահմանված դրույքաչափով և կարգով` կատարելով նախկինում դիսկոնտով վճարած տոկոսների վերահաշվարկ, իսկ դրա արդյունքում ավել վճարված տոկոսագումարները պահվում են ժամկետային ավանդից, որից հետո մնացած մասը վերադարձվում է Ավանդատուին:
- Այն դեպքում, երբ ավանդի մի մասը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև սահմանված ժամկետի ավարտը, ապա ավանդի վերադարձվող մասի նկատմամբ Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար սահմանած դրույքաչափով և կարգով` կատարելով նախկինում դիսկոնտով վճարած տոկոսների վերահաշվարկ` վերադարձվող ավանդի մասով, իսկ դրա արդյունքում ավել վճարված տոկոսագումարները պահվում են ժամկետային ավանդի վերադարձվող մասից, իսկ Պայմանագիրը գործում է Բանկի տնօրինության տակ մնացած ժամկետային ավանդի մասով:
Ֆիզիկական անձանց "ԴԻՍԿՈՆՏԱՅԻՆ" ժամկետային ավանդի պայմանագրի ձև

 
ժԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ "ԴՐԱՄԱՅԻՆ"
Ներդրման գումար 100'000 ՀՀ դրամ
Ներդրման ժամկետ 365 օր
Սկզբնական տոկոսադրույք (%) 11
Տոկոսների վճարում Ժամկետի վերջում
Այլ պայմաններ Ավանդի ներդրմանը հաջորդող յուրաքանչյուր 90-րդ օրը տվյալ պահին պայմանագրով գործող տարեկան տոկոսադրույքին գումարվում է 1%
 Այն դեպքում, երբ ավանդը ներդնելու պահից մինչև 180 օրը ներառյալ ժամկետում Ավանդատուի պահանջով վերադարձվում է ավանդի գումարը կամ դրա մի մասը, ապա Բանկը վերադարձվող գումարի տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից սահմանված դրույքաչափով և կարգով, իսկ 180 օրից հետո պահանջելու դեպքում Բանկն Ավանդատուին վճարում է սկզբնական տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսները:
Ֆիզիկական անձանց "ԴՐԱՄԱՅԻՆ" ժամկետային ավանդի պայմանագրի ձև

 

 

Իրավաբանական անձանցից ներգրավվող դեպոզիտների տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

ՀՀ-ից դուրս ոչ ռեզիդենտներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

Այն դեպքում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Այն դեպքում, երբ ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, ապա տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված դրույքաչափով, եթե պայմանագրով այլ տոկոսադրույք նախատեսված չէ:

Այն դեպքում, երբ ավանդի մի մասը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, ապա ավանդի վերադարձվող մասի նկատմամբ տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանած դրույքաչափով, եթե պայմանագրով այլ տոկոսադրույք նախատեսված չէ:

Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Տոկոսների չափը, որոնք որոշված են բանկային ավանդի պայմանագրում այն ավանդի համար, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Բանկը, հանդիսանալով հարկային գործակալ, համաձայն "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի, Ավանդատուին հասանելիք տոկոսագումարը վճարելիս, պահում (գանձում) է եկամտահարկի գումարը (10%) և այն փոխանցում է պետական բյուջե:

Հաշվի սպասարկման սակագներ


 


Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am