Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Բանկային հաշիվներ |     ՀՀ դրամով փոխանցումներ |     Արտարժութային փոխանցումներ |     Արտաքին առևտրի սպասարկում |     Արժեքների պահպանում |     Ցպահանջ և ժամկետային ավանդներ |     Վարկային գործառնություններ |     Վճարային քարտեր |     Արտարժութային և ֆոնդային գործառնություններ |     Սակագներ |   bank
 Eng |   Rus  |    Fr

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   Վճարային քարտեր
Թարմացվել է 31.05.2010  15:10
t2
Դեբետային ու
հաշվարկային
քարտեր
Վարկային
քարտեր
Վճարային
քարտերի
օգտագործման
անվտանգությունը
Քարտային
հաշվի
չթույլատրված
գերածախս
Վճարային
քարտով
իրականացված
գործարքների
բողոքարկում
Ավտոմատ
գանձման
մեքենաներ
(Բանկոմատներ)
Կանխիկացման
կետեր
(Տերմինալներ)

      Քարտերի օգտագործումը հարմար է.   
 Վարկային գիծը միշտ հասանելի է Ձեր օգտագործման համար, և քանի դեռ այն օգտագործված չէ տոկոսագումարի հաշվարկը չի գործում:
 Հայաստանի Հանրապետությունում Arca, Visa International և MasterCard Worldwide համակարգի քարտերը ընդունվում են ավելի քան 2000 առևտրի կետերում և ավելի քան 500 բանկոմատներում:
  Visa International և MasterCard Worldwide միջազգային վճարահաշվարկային համակարգերի քարտերը ամբողջ աշխարհում ընդունվում են ավելի քան 26 միլիոն առևտրի կետերում և ավելի քան 700 հազար բանկոմատներում:
 Վճարային քարտը կազատի Ձեզ բազմաթիվ անհարմարություններից, որոնք բնորոշ են կանխիկ փողին` դրանք երբեմն չեն տեղավորվում դրամապանակում, իսկ երբեմն էլ բավարար քանակի չեն: Քարտի դեպքում Ձեր վարկային գիծը միշտ Ձեզ հետ է:
  Քարտերի առկայությունը Ձեզ հնարավորություն է տալիս առանց դժվարությունների պատվիրել համար հյուրանոցում, վարձել ավտոմեքենա, կատարել վճարումներ Ինտերնետի և հեռախոսի միջոցով:
  Ստանալով ամսական մանրամասն քաղվածքներ` Դուք առավել արդյունավետ եք կառավարում Ձեր ծախսերը և օգտագործում վարկային գիծը:
  Արտասահման մեկնելիս Ձեզ այլևս պետք չէ անհանգստանալ տարբեր երկրների արժույթներ գնելու համար, Ձեր քարտի միջոցով գործարքներ կատարելիս բոլոր փոխարկումները կիրականացվեն ինքաշխատ կերպով, ընդ որում.
— ՀՀ տարածքում "Արմենիա Քարդ" վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում, ինչպես նաև "ArCa" վճարային քարտերով բոլոր բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս`
- արտարժույթի առք (հաճախորդի կողմից) ենթադրող գործարքները իրականացվում են գործարքի ձևակերպման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված Բանկի արտարժույթի վաճառքի փոխարժեքով,
- արտարժույթի վաճառք (հաճախորդի կողմից) ենթադրող գործարքները իրականացվում են գործարքի ձևակերպման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքով:
— ՀՀ տարածքից դուրս և այլ բանկերի սպասարկման կետերից օգտվելիս`
- արտարժույթի առք (հաճախորդի կողմից) ենթադրող գործարքները իրականացվում են վճարահաշվարկային համակարգի կողմից (Visa International, MasterCard Worldwide) գործարքի ձևակերպման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով,
- արտարժույթի վաճառք (հաճախորդի կողմից) ենթադրող գործարքները իրականացվում են վճարահաշվարկային համակարգի կողմից (Visa International, MasterCard Worldwide) գործարքի ձևակերպման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված արտարժույթի առքի փոխարժեքով:
  Սույն կետում արտարժույթի փոխարկումների վերաբերյալ բերված տեղեկատվությունը ճիշտ է, եթե տվյալ բանկի սպասարկման կետի կողմից սահմանված չեն այլ փոխարժեքներ: Մասնավորապես անհրաժեշտ է ուշադրությամբ ճշտել փոխարժեքները այլ բանկերի կանխիկացման տերմինալների միջոցով գործարքներ կատարելիս:

      Քարտերի օգտագործումը անվտանգ է.   
  Վճարային քարտի կորուստը դեռ չի նշանակում գումարի կորուստ: Անվտանգության կանոնները նվազագույնի է հասցնում գողացված կամ կորցրած քարտի օգտագործումը այլ անձանց կողմից:
  Ձեր PIN ծածկագիրը և ստորագրության նմուշը պաշտպանում են քարտը:

      Արդշինինվեստբանկի վճարային քարտերի առավելությունները.  
  Օգտվելով մեր վճարային քարտից` Դուք վստահում եք Ձեր ֆինանսները ՀՀ-ում ամենահուսալի և հաճախորդների սպասարկման ամենամեծ փորձ ունեցող բանկերից մեկին:
  Արդշինինվեստբանկի կանխիկացման կետերի և բանկոմատների ցանցը ներառում է շուրջ 60 կանխիկացման կետ և 60-ից ավելի բանկոմատներ` ՀՀ ամբողջ տարածքում:
  Բանկի բանկոմատների մեծամասնությունը հասանելի են Ձեզ շուրջօրյա:
  Բանկը առաջարկում է երեք վճարահաշվարկային համակարգերի վճարային քարտերի լայն ընտրանի` "Visa International", "MasterCard Worldwide" և "Armenian Card":
  Բանկը առաջարկում է վճարային քարտերը երեք արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո:
  Գործարքներ կատարելիս բոլոր արժույթների փոխարկումները կատարվում են ինքնաշխատ կերպով: Արտասահման մեկնելիս Ձեզ այլևս պետք չէ անհանգստանալ արժույթի փոխանակման և մեծ գումարներով կանխիկի տեղափոխման համար: Ձեր գումարը միշտ Ձեզ հետ է` անհրաժեշտ արժույթով:
  Բանկը հնարավորություն է ընձեռում անվճար գրանցվելու Ինտերնետի միջոցով քարտերի կառավարման օնլայն համակարգին, որտեղ Դուք կարող եք կատարել փոխանցուներ, վճարումներ, դիտել գումարի մնացորդը և քաղվածքները (ecard.ashib.am):
  Ի դեմս Բանկի Դուք ձեռք կբերեք Ձեր իրավունքների հուսալի պաշտպանի, որը, սահմանված դեպքերում, կօգնի Ձեզ բողոքարկել առևտրի կետերի գործողությունները:
  Բանկի պրեմիում սեգմենտի վարկային քարտերը Ձեզ կընձեռեն բազմաթիվ այլ գրավիչ և աննախադեպ ծառայություններից օգտվելու հնարավորություններ:

  Անհրաժեշտ փաստաթղթեր`  

ՀՀ ռեզիդենտների համար.
- Անձնագիր,
- Սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանք),
- Դիմում,
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում վարկունակության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

ՀՀ ոչ ռեզիդենտների համար
- Անձնագիր,
- Դիմում,
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում վարկունակության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո, կապված այն բանից, թե Բանկի որ տարածքային ստորաբաժանում են ներկայացվել փաստաթղթերը,
- դեբետային կամ հաշվարկային քարտի տրամադրումը կամ տրամադրման մերժումը իրականցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում;
- վարկային քարտի տրամադրումը կամ տրամադրման մերժումը իրականցվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի տրամադրումը կամ տրամադրման մերժումը իրականցվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտի ակտիվացումը կատարվում է բոլոր անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:

 


Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am