Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Բանկային հաշիվներ |     ՀՀ դրամով փոխանցումներ |     Արտարժութային փոխանցումներ |     Արտաքին առևտրի սպասարկում |     Արժեքների պահպանում |     Ցպահանջ և ժամկետային ավանդներ |     Վարկային գործառնություններ |     Վճարային քարտեր |     Արտարժութային և ֆոնդային գործառնություններ |     Սակագներ |   bank
 Eng |   Rus  |    Fr

   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   Արտարժութային և ֆոնդային գործառնություններ
Թարմացվել է 22.03.2010  10:40
t2

Հանդիսանալով ՀՀ պետական ներքին պարտքի կառավարման դիլեր և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի շուկայի դիլեր` Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես պարտատոմսերի առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում: Բանկը, համաձայն հաճախորդի և Բանկի միջև կնքվող Պահառության պայմանագրի իրականացնում է պահառության գործառնություններ` հաճախորդներին մատուցելով պարտատոմսերի հաշվառման նպատակով դեպո հաշիվների բացումը և սպասարկումը:
Պահառության գործառնությունները, այդ թվում պարտատոմսերով գործառնությունների և դեպո հաշվի սպասարկման համար սակագները սահմանվում են համաձայն Բանկի
Պահառության գործունեության հիմնական պայմանների:


Բանկը հաճախորդի հանձնարարությամբ իրականացնում է նաև գործառնություններ ինչպես պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներում, այնպես էլ երկրորդային շուկայում:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է արտարժութային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Բանկը իրականացնում է գործառնություններ ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով: Բանկի արտարժութային ճկուն քաղաքականությունը հնարավորություն է տալիս մրցունակ փոխարժեքներ առաջարկել միջբանկային արտարժութային շուկայում, որը հնարավորություն է տալիս պահպանել Բանկի առաջատար տեղը համակարգում, ապահովելով բարձր եկամտաբերություն:

"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ն 2008 թվականի դեկտեմբերի 15-ից հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համկարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին կանոնակարգին կարող եք ծանոթանալ http://www.nasdaqomx.am/ ինտերնետային կայքում:

 


Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am