Տնային էջ   Կայքի քարտեզ   Հետադարձ կապ

  Հայտարարություններ |   bank
 Eng |   Rus  |    Fr


   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |   Հայտարարություններ
t2

31.08.2010 "Արդշինինվեստբանկ" Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է մրցույթ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու նպատակով (ի փոփոխումն 2010թ. օգոստոսի 28-ի "Ազգ" օրաթերթի թիվ 155 (4535) համարի 8-րդ էջում տպագրված և ս/թ օգոստոսի 27-ին կայքի սույն էջում տեղադրված հայտարարությունների)
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
1) ունեն միջազգային ճանաչում.
2) բանկերում աուդիտորական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների աշխատանքային փորձը.
բ) աուդիտի ընդգրկման բնագավառները.
գ) աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները).
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և այլ ծախսերը).
ե) լրացուցիչ այլ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն են`

1) Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների (ներառյալ` աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը) առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային հաշվապահական որակավորում (Էյ Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) և բանկերում առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

2) Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, երեք լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժ և ներկայացվեն ոչ ուշ, քան 2011 թվականի մարտի 31-ը ներառյալ:

3) Մրցութային առաջարկները` Տեխնիկական և Ֆինանսական հայտերը առանձին փակ ծրարներով մեկ կնքված փաթեթով , հայերեն լեզվով պետք է Բանկ ներկայացվեն մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ ժամը 17:30.

4) աուդիտն պետք է կատարվի Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2010թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00 ին, Բանկի գլխավոր գրասենյակում` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում և մրցույթի մասնակիցները` վերջիններիս ցանկությամբ, կարող են ներկա գտնվել փաթեթների բացման գործընթացին: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2010թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Մրցույթի անցկացման ամսաթվի և ժամի փոփոխության դեպքում կկատարվի լրացուցիչ հրապարակային ծանուցում:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաղթող ճանաչված անձ հաստատվելուց հետո, պայմանագիրը կկնքվի տասնհինգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան մինչև 2010 թվականի հոկտեմբերի 15-ը, որի մասին գրավոր ծանուցում կներկայացվի հաղթողին:

31.08.2010թ. դրությամբ "Արդշինինվեստբանկ" փակ բաժնետիրական ընկերությունն ունի 55 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն Փարիզում:

Դուք կարող եք ծանոթանալ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության մրցույթով ընտրության կարգին (մրցույթի ձև, անցկացման կարգ, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ և այլ տեղեկությունների վերաբերյալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ. ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց թիվ 13, 305 սենյակ, կամ զանգահարել 59 04 44, 59-04-43 հեռախոսահամարով: Էլեկտրոնային հասցե` M.Sahakyan@ashib.am:

30.08.2010 "Արտաշատ" մասնաճյուղի հաշվապահության մասնագետի թափուր աշխատատեղ
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ, "Արտաշատ" մասնաճյուղի հաշվապահության մասնագետի թափուր աշխատատեղը համալրելու նպատակով, հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթություն և համակարգչային գիտելիքներ ունեցող անձինք: Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթն անցկացվելու է բանավոր եղանակով` հարցազրույցի միջոցով, ս.թ. սեպտեմբերի 16- ին, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող` Բանկի գլխամասային գրասենյակում:
Մրցույթի ընթացքում ստուգվելու է մասնակիցների` ՀՀ բանկային, հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման իմացությունը:
Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Բանկի կողմից սահմանված դիմում-հարցաթերթիկը 3x4 չափսի լուսանկարով ընդունվում է ս.թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 13-ը (ներառյալ), հետևյալ հասցեներով`
- Արարատի մարզ, ք. Արտաշատ, Մարքսի 15, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ "Արտաշատ" մասնաճյուղ- հեռ. (0235)-2-24-77, 2-37-86, ժամը 9:30-17:00,
- ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 13, “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ գլխամասային գրասենյակի տեղեկատու, ժամը 9:30-17:00,
- կամ trainingcenter@ashib.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Բանկի ուսումնամեթոդաբանության վարչության ուսումնական կենտրոն, հետևյալ հեռախոսահամարով` 59-05-63:

27.08.2010 "Արդշինինվեստբանկ" Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է մրցույթ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու նպատակով (ի փոփոխումն 2010թ. հուլիսի 23-ի "Ազգ" օրաթերթի թիվ 137 (4517) համարի 7-րդ էջում տպագրված և նույն ամսաթվին կայքի սույն էջում տեղադրված հայտարարությունների)
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
1) ունեն միջազգային ճանաչում.
2) բանկերում աուդիտորական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների աշխատանքային փորձը.
բ) աուդիտի ընդգրկման բնագավառները.
գ) աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները).
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և այլ ծախսերը).
ե) լրացուցիչ այլ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն են`

1) Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների (ներառյալ` աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը) առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային հաշվապահական որակավորում (Էյ Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) և բանկերում առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

2) Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, երեք լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժ և ներկայացվեն ոչ ուշ, քան 2011 թվականի մարտի 31-ը ներառյալ:

3) Մրցութային առաջարկները` Տեխնիկական և Ֆինանսական հայտերը առանձին փակ ծրարներով մեկ կնքված փաթեթով , հայերեն լեզվով պետք է Բանկ ներկայացվեն մինչև 2010թ. օգոստոսի 31-ը ներառյալ ժամը 17:30.

4) աուդիտն պետք է կատարվի Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2010թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 17:00 ին, Բանկի գլխավոր գրասենյակում` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում և մրցույթի մասնակիցները` վերջիններիս ցանկությամբ, կարող են ներկա գտնվել փաթեթների բացման գործընթացին: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2010թ. սեպտեմբերի 9-ը ներառյալ: Մրցույթի անցկացման ամսաթվի և ժամի փոփոխության դեպքում կկատարվի լրացուցիչ հրապարակային ծանուցում:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաղթող ճանաչված անձ հաստատվելուց հետո, պայմանագիրը կկնքվի տասնհինգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան մինչև 2010 թվականի հոկտեմբերի 15-ը, որի մասին գրավոր ծանուցում կներկայացվի հաղթողին:

27.08.2010թ. դրությամբ "Արդշինինվեստբանկ" փակ բաժնետիրական ընկերությունն ունի 55 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն Փարիզում:

Դուք կարող եք ծանոթանալ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության մրցույթով ընտրության կարգին (մրցույթի ձև, անցկացման կարգ, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ և այլ տեղեկությունների վերաբերյալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ. ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց թիվ 13, 305 սենյակ, կամ զանգահարել 59 04 44, 59-04-43 հեռախոսահամարով: Էլեկտրոնային հասցե` M.Sahakyan@ashib.am:

25.08.2010 Թափուր աշխատատեղեր Ռիսկերի կառավարման դեպարտամենտի Վարկային ռիսկերի, Գործառնական ռիսկերի, Իրացվելիության և շուկայական ռիսկերի վարչություններում
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ, Ռիսկերի կառավարման դեպարտամենտի Վարկային ռիսկերի, Գործառնական ռիսկերի, Իրացվելիության և շուկայական ռիսկերի վարչությունների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով, հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն ունեցող, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների և MS Word, MS Excel համակարգչային ծրագրերի գերազանց իմացությամբ անձինք: Բանկային համակարգում նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է:
Իրացվելիության և շուկայական ռիսկերի վարչության թափուր աշխատատեղի համար պարտադիր է ՀՀ ԿԲ կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման բնագավառում աշխատանքային փորձ:
Մրցույթն անցկացվելու է բանավոր եղանակով (հարցազրույցի միջոցով), ս.թ. սեպտեմբերի 14-ին, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող` Բանկի գլխամասային գրասենյակում: Մրցույթի ընթացքում ստուգվելու է մասնակիցների` ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ռիսկերի բացահայտման, գնահատման և վերլուծության իմացությունը:
Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: Բանկի կողմից սահմանված դիմում-հարցաթերթիկը 3x4 չափսի լուսանկարով ընդունվում է ս.թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը (ներառյալ), հետևյալ հասցեներով`
- ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 13, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակի տեղեկատու, ժամը 9:30-17:00,
- կամ trainingcenter@ashib.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բանկի ուսումնամեթոդաբանության վարչության ուսումնական կենտրոն, հետևյալ հեռախոսահամարով` 59-05-63:

23.07.2010 "Արդշինինվեստբանկ" Փակ Բաժնետիրական Ընկերությունը հայտարարում է մրցույթ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու նպատակով
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներինª
1) ունեն միջազգային ճանաչում.
2) բանկերում աուդիտորական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն նաև հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների աշխատանքային փորձը.
բ) աուդիտի ընդգրկման բնագավառները.
գ) աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները).
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և այլ ծախսերը).
ե) լրացուցիչ այլ տեղեկություններ:

Մրցույթի պայմաններն ենª

1) Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների (ներառյալª աուդիտն իրականացնող խմբի ղեկավարը) առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային հաշվապահական որակավորում (Էյ Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) և բանկերում առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ:

2) Աուդիտորական եզրակացությունը և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, երեք լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժ և ներկայացվեն ոչ ուշ, քան 2011 թվականի մարտի 31-ը ներառյալ:

3) Մրցութային առաջարկներըª Տեխնիկական և Ֆինանսական հայտերը առանձին փակ ծրարներով մեկ կնքված փաթեթով , հայերեն լեզվով պետք է Բանկ ներկայացվեն մինչև 2010թ. օգոստոսի 26-ը ներառյալ ժամը 17:00.

4) աուդիտն պետք է կատարվի Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2010թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 17:00 ին, Բանկի գլխավոր գրասենյակումª ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում և մրցույթի մասնակիցներըª վերջիններիս ցանկությամբ, կարող են ներկա գտնվել փաթեթների բացման գործընթացին: Մրցույթի մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2010թ. սեպտեմբերի 9-ը ներառյալ: Մրցույթի անցկացման ամսաթվի և ժամի փոփոխության դեպքում կկատարվի լրացուցիչ հրապարակային ծանուցում:

Մրցույթում հաղթող ճանաչված անկախ աուդիտորական կազմակերպության հետ, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաղթող ճանաչված անձ հաստատվելուց հետո, պայմանագիրը կկնքվի տասնհինգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան մինչև 2010 թվականի հոկտեմբերի 15-ը, որի մասին գրավոր ծանուցում կներկայացվի հաղթողին:

22.07.2010թ. դրությամբ "Արդշինինվեստբանկ" փակ բաժնետիրական ընկերությունն ունի 55 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն Փարիզում:

Դուք կարող եք ծանոթանալ "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպության մրցույթով ընտրության կարգին (մրցույթի ձև, անցկացման կարգ, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ և այլ տեղեկությունների վերաբերյալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ. ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց թիվ 13, 305 սենյակ, կամ զանգահարել 59 04 44, 59-04-43 հեռախոսահամարով: Էլեկտրոնային հասցեª M.Sahakyan@ashib.am :

23.07.2010 Բանկի "Արմավիր" մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխություն
"Արդշինինվեստբանկ" ՓԲԸ մասնաճյուղային ցանցի բարելավման և հաճախորդների սպասարկման որակը ավելի բարձրացնելուն ուղղված ծրագրի շրջանակներում իրականացվել է Բանկի "ԱՐՄԱՎԻՐ" մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխություն:
2010թ. հուլիսի 26-ից "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ "ԱՐՄԱՎԻՐ" մասնաճյուղը իր գործունեությունն է ծավալելու Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության փողոց 3 հասցեում:
Սպասում ենք Ձեզ մեր նոր և բարեկարգված մասնաճյուղում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել "Արմավիր" մասնաճյուղª 0 237 2-30-10, 2-87-40 հեռախոսահամարներով:



Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:   Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ 2003-2010
 0015   ՀՀ  Երևան   Գրիգոր Լուսավորչի 13
Հեռախոս: (+37410) 54-04-04   Ֆաքս: (+37410) 56-74-86   Էլ.փոստ: office@ashib.am